«Ռուսաստանը C-300 տիպի հակաօդային համակարգեր է տեղակայել Ցխինվալիի մերձակայքում», - չորեքշաբթի երեկոյան Թբիլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
«Ռուսները Վրաստանին սահմանակից Գյումրիում գտնվող իրենց ռազմակայանը պարզապես հեղեղել են C-300 տիպի հակաօդային համակարգերով, որոնք կարող են հայտնաբերել, հետեւել եւ ոչնչացնել հրթիռներն ու տարբեր բարձրության վրա թռչող օդանավերը», - պնդել է Վաշաձեն` հավելելով. - «Համոզված եղեք` ռուսները C-300-ներն արդեն իսկ տեղակայել են Ցխինվալիի տարածաշրջանում: Թեեւ այդ մասին ռուսները դեռ չեն հայտարարում, սակայն մենք համոզված ենք` այդ քայլն արդեն իսկ իրականացվել է»:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի համոզմամբ` այսպիսով Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում միասնական հակաօդային համակարգ է ձեւավորում:
Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ ռուսական C-300 համակարգերը դեռ 2008-ի աշնանը տեղակայվել են նաեւ Աբխազիայի տարածքում:
«Ռուսաստանը յուրատեսակ եռանկյունի է ձեւավորում, որը, Մոսկվայի կարծիքով, հնարավորություն կտա նրան պայքարել ՆԱՏՕ-ի դեմ», - պնդել է Վաշաձեն:
Նույն օրը, սակայն, թե' ռուսական եւ թե' հարավօսական իշխանությունները կտրականապես հերքել են Վաշաձեի հայտարարությունները:
Հարավային Օսիայի պաշտպանության նախարար Վալերի Յախնովեցը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել է. - «Այժմ Հարավային Օսիայի օդային տարածքը պաշտպանում են ռուսական 58-րդ բանակի ուժերը, եւ դա հանրապետության անվտանգությունն ապահովելու համար լիովին բավարար է»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, իր հերթին, «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում ասել է. - «Հարավային Օսիայի եւ հանրապետությունում գտնվող ռուսական ռազմակայանի անվտանգությունը մենք ապահովում ենք հակաօդային պաշտպանության բանակային միջոցների օգնությամբ: Դրանց թվին են դասվում «Բուկ» եւ «Տունգուսկա» տեսակի հակաօդային համակարգերը: Ինչ վերաբերում է C-300-ին, ապա դա պաշտպանական զինատեսակ է, Հարավային Օսիայում դրա տեղակայման որեւէ սահմանափակում գոյություն չունի»: