Մատչելիության հղումներ

Թուրքիան ձգտում է Եվրոպական դատարանում Դինքի գործով հայցը լուծել «հաշտության ճանապարհով»


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի հարազատների ներկայացրած հայցը լուծել դիմող կողմի՝ Դինքի հարազատներ հետ «հաշտվելու ճանապարհով»։

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան պատրաստվում է համապատասխան քայլեր ձեռնարկել սպանության հանգամանքները բացահայտելու ուղղությամբ՝ ելնելով ժամանակակից եւ միջազգային օրենսդրության պահանջներից։

Եվրոպական դատարան ներկայացված հայցով Դինքի հարազատները պնդում են, որ Թուրքիան սահմանափակել է հայազգի խմբագրապետի կյանքի եւ ազատ արտահայտվելու իրավունքները։

«Միանշանակ է, որ պետությունը պարտավոր է իրագործել իր պարտավորությունները կյանքի եւ խոսքի ազատության իրավունքների մասով», - ասել է Դավութօղլուն։

«Ակոս» թերթի 52-ամյա խմբագրապետը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ իր թերթի խմբագրության մուտքի մոտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG