Մատչելիության հղումներ

Վրաստանի քաղաքացին մահացել է Երեւան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետեւանքով


Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, օգոստոսի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կիլոմետրում, որի հետեւանքով մահացել է մեքենայի ուղեւոր, Վրաստանի Ախալքալակի քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Արամ Աբաջանյանը:

Մեքենայի վարորդը` Վրաստանի Հանրապետության Ախալքալակի քաղաքի բնակիչ, 1962 թ. ծնված Գրիգոր Աբաջանյանը եւ ուղեւորներ` նույն քաղաքի բնակիչներ, 1961 թ. ծնված Լուսինե եւ 1984 թ. ծնված Լիաննա Աբաջանյանները ու Երեւանի բնակիչ, 1985 թ. ծնված Նաիրա Արամյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG