Մատչելիության հղումներ

Մոլդովայում առգրավվել է անօրինական ճանապարհով ներկրված «ուրան-238»-ի զգալի խմբաքանակ


Մոլդովայի իրավապահները 1,8 կիլոգրամ «ուրան-238» են առգրավել երկրի մայրաքաղաք Քիշնեւում։

Այս առթիվ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, ուրանը մաքսանենգ ճանապարհով Մոլդովա ներկրած հանցախումբը փորձել է 9 միլիոն եվրոյով այն վաճառել եվրոպական սեւ շուկայում։

Հանցախմբի երեք անդամներ, այդ թվում՝ նախկին ոստիկաններ, ձերբակալված են։

BBC-ի փոխանցմամբ, «ուրան-238»-ը բնության մեջ առավել հաճախ հանդիպող ուրանի հանքաքարի տարատեսակ է, որը կարելի է ապահով կերպով տեղափոխել եւ որը անմիջական վտանգ չի ներկայացնում, սակայն, Մոլդովայի ոստիկանության քննիչ Օլեք Պուտինտիկայի փոխանցմամբ, այն կարող է օգտագործվել «ինչպես քաղաքացիական միջուկային արդյունաբերության, այնպես էլ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու նպատակով»։ Քննիչը նշել է, որ առայժմ չի հաջողվել պարզել առգրավված հանքանյութի ծագման աղբյուրը, սակայն հայտնի է, որ այն ներկրող հանցախմբի 7 անդամների թվում կան Ռուսաստանում, Մոլդովայում եւ Ռումինիայում ռադիոակտիվ նյութերի առեւտրի համար դատապարտված անձինք։

BBC-ին ընդգծում է, որ միջուկային զինատեսակներում օգտագործվում է շատ ավելի հազվադեպ հանդիպող «ուրան-235» հանքանյութը, այլ ոչ թե «ուրան-238»-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG