Մատչելիության հղումներ

Սպանության եւս մեկ դեպք բանակում


Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հայտնում է օգոստոսի 17-ին զորամասերից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի մասին:

«Օգոստոսի 17-ին Հ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հարություն Յուրիկի Վարդանյանը (ծնված 1984 թվականին, Տավուշի զինկոմիսարիատ) հրազենային երկու կրակոց է արձակել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արսեն Երվանդի Չոբանյանի (ծնված 1966 թվականին, Տավուշի զինկոմիսարիատ) կրծքավանդակի շրջանին: Ստացած մարմնական վնասվածքներից Ա. Չոբանյանը տեղում մահացել է», - ասված է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Փաստի առթիվ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը», եւ կատարվում է նախաքննություն: Քրեական գործով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Հարություն Վարդանյանը օգոստոսի 18-ին ձերբակալվել է: Օգոստոսի 21-ին նրան մեղադրանք է առաջադրվել, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG