Ուղիղ մեկ տասնամյակ առաջ ազգությամբ հույն Կնուպ Տոմոպուլոսը Միացյալ նահագներում նախաձեռնեց «Վիզա» անունով նախագիծը, որը տարիներ անց հիմք դարձավ համանուն խմբի ստեղծման համար: Այստեղ հավաքվեցին Լոս Անջելեսում հաստատված 9 երաժիշտներ, նրանցից 6-ը` հայեր:
«Մեր խումբը պիցցայի նման է, որի վրա ¾-ը պեպերոնի է, մի փոքր կոկոս եւ մնացածը` պանիր: Այս դեպքում պեպերոնին հայերն են, այդուհանդերձ, խումբը հայկական չէ, ոչ էլ հունական, ճապոնական կամ իսկանական: Նպատակը աշխարհի տարբեր մշակույթները, երաժշտական գործիքներն ու հնչյունները կամրջելն է, նոր երաժշտություն մատուցելը» – ասում է Կնուպը:
6 տարի առաջ «Վիզա»-ն իր շարքերում ընդգրկեց եւս մի գործիք` դուդուկ, որը հնչում է ծիրանափողի վարպետի թոռան` Ջիվան Գասպարյան Կրտսերի ձեռքերում: - «Ռոքը բարձր են նվագում եւ ինձ համար հեշտ չէ լսելի դարձնել դուդուկի ձայնը», - ասաց Ջիվանը, ով խմբին միանալիս ռոքի սիրահար չէր, բայց հիմա շատ է լավ է զգում իրեն:
Վիզայի պատմության մեջ կարեւոր շրջադարձ գրանցվեց, երբ հանդիպեցին Systes of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանին, ով անգամ ստանձնեց նրանց պրոդյուսերական գործը: «Վիզա»-ի այցը Հայաստան նույնպես կայացավ Սերժ Թանկյանի շնորհիվ: Խումբը պատիվ ունի ուղեկցել Թանկյանի եվրոպական շրջագայությունը ու հանդես գալ որպես բացման խումբ:
Այս տարի վիզան թողարկել է իր 5-րդ ալբոմը` «Made in Chernobyl», որտեղ կրկին վեր է հանում սերն ու հավատարմությունը, պայքարում դավաճանության ու վատ բարքերի դեմ: Ինչպես խմբի մենակատար Կնուպն ասաց, «մենք խոսում ենք հին հեքիաթների մասին, որոնք արդիական էին, երբ դեռ քաղաքականությունը մարդկանց չէր հետաքրքրում»: