Գրող Լեւոն Խեչոյանի կարծիքով, հենց անկախության շունչն էր, որ 20 տարի առաջ ոտքի հանեց «իր առջեւ շատ մեծ նպատակներ ու խնդիրներ դրած այս ազգը»:
«Բայց իրականում մենք չկարողացանք պահել մեր անկախությունը: Աստիճանաբար կորցրեցինք, աստիճանաբար զիջեցինք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խեչոյանը` որպես օրինակ բերելով Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելը. - «Մի՞թե կարելի է որեւէ պետության 50 տարով տալ քո ռազմաբազաները… Հինգ տարին մեկ տուր, տասը տարին մեկ բանակցություններ վարի: Որովհետեւ 50 տարի հետո նոր սերունդ է գալու, կարող է իրեն ընդհանրապես պետք չեն այդ բազաները»:
Արվեստի ու մշակույթի բնագավառում, ըստ գրողի, անկախության շնորհիվ ազատվեցինք ռուսական միջնորդավորվածությունից` Արեւմուտքում ներկայացնելու մեր մշակույթը: Դա, սակայն, միջոցների հետ է կապված, եւ առաջ է գալիս պետության աջակցության խնդիրը, որը կարող է լուծվել միայն հստակ մշակութային քաղաքականությամբ:
«Պետությունը պիտի նաեւ օգնի, որ գումար դրվի, որովհետեւ փոքրաքանակ ազգերի համար մշակույթը առանց պետական նյութական օգնության չի լինում: Մենք կարո՞ղ ենք ասել` այսքան գիրք ունենք թարգմանված գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն… Հատուկենտ կարող են լինել, դա էլ` մասնավոր նախաձեռնությամբ», - նշեց գրողը:
Բանաստեղծուհի Կարինե Աշուղյանը կարծում է, որ իսկական արվեստագետը «հոգով ազատ մարդ է» բոլոր ժամանակներում. - «Ազատ էր նաեւ առաջ, ազատ կլինի հիմա եւ հետո: Առանձնապես այդ իմաստով շատ բան չի փոխվել: Ուղղակի հնարավորություններն են շատացել եւ ասպարեզը բացվել է բոլորի համար, որը նաեւ իր հետ բերել է շատ աղբ… Ժամանակ է պետք, 20 տարին շատ քիչ է: Էլի ժամանակ է պետք, որ ջրերը մաքրվեն, հեղեղները հոսեն, եւ մնան նրանք, ովքեր կոչված էին լինելու իրենց տեղում»:
Քանդակագործ Արա Շիրազը բնականոն է համարում, որ անկախության երկու տասնամյակի ընթացքում բոլոր ասպարեզներում ականատեսը եղանք թե' դրական, թե' բացասական երեւույթների:
«Հաճախ ինձ հարցնում են` հայրդ կուրախանա՞ր, ես ասում եմ` իհարկե, կուրախարան: Կարո՞ղ է տխրեր: Իհարկե, կարող է տխրեր` տեսնելով այսօրվա մեր հասարակ ժողովրդի վիճակը»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովհաննես Շիրազի որդին:
Անդրադառնալով արվեստի ոլորտին` Արա Շիրազը ասաց. - «Ես գտնում եմ, որ արվեստը, առհասարակ մշակույթը ունի վերելքի եւ անկման շրջաններ, տարիներ: Մարդիկ կան, որ այս քսան տարին համարում են անկման շրջան: Ես այդ կարծիքին չեմ…Արվեստի լավը շատ չի եղել, միշտ եղել է քիչ: Եվ նույնը` սովետի ժամանակ»:
Կինոռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանի համոզմամբ, անցած 20 տարիներին արվեստի մարդկանց կորուստներն ու ձեռքբերումները չեն տարբերվել սովորական մարդկանց ձեռբերումներից եւ կորուստներից: Արվեստի ու մշակույթի զարգացման համար, նրա համոզմամբ, առողջ հասարակություն է պետք, որը իր զարգազման գաղափարական հենք է տեսնում մշակույթի, գիտության ու կրթության զարգացումը:
«Որովհետեւ եթե չկա գաղափար, չկա նաեւ ռեալ կյանք, չկա նաեւ առողջ հասարակություն: Իսկ եթե չկա առողջ հասարակության, փակ շրջան է, թնջուկ է, բնական է, մշակույթ չի առաջանա: Կառաջանան դարձյալ ֆենոմենալ կարգի երեւույթներ, ինչպես հազարամյակների ընթացքում տվել ենք. խոսքը մեր մեծությունների մասին է: Բայց մշակութային դաշտ… մենք այս կերպ չենք ունենա, եւ ըստ այդմ` չենք ունենա նաեւ առողջ հասարակություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մաթեւոսյանը: