Հռչակագիրը Գերագույն խորհրդի նիստում ընթերցել է Առաջին Հանրապետության հիմնադրի անունը կրող երիտասարդ պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Պատրաստված էի, բայց մեծ հուզմունքով կարդացի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Արամ Մանուկյանը:
«Հզորագույն փաստաթուղթ էր եւ աստեղային ժամ: Այդպիսի պահեր ժողովուրդները քիչ են ունենում: Ես հպարտ եմ եւ պարտավորված», - հայտարարեց Մանուկյանը` պնդելով, որ այդ փաստաթուղթը «լավագույնն է մեր ժողովրդի պատմության մեջ». - «Դեռեւս չի եղել որեւէ մեկը, որ քննադատի: Ո'չ համարձակությունը, ո'չ գիտելիքները, ո'չ հիմքը չկան այս փաստաթղթի վրա ստվեր գցելու: Հրաշալի փաստաթուղթ է: Ե'վ ռոմանտիզմն է լիքը, ե'ւ իրատեսությունը, ե'ւ քաղաքական գրագիտությունը,ե'ւ այն կամքը, երազը, ցանկությունը, որ իսկապես հավաքական էր, եւ ժողովուրդը ուզում էր: Այդ առումով կատարյալ փաստաթուղթ է»:
Անցած 20 տարիների ընթացքում ունեցած բազմաթիվ հաղթանակների կողքին Մանուկյանը նշում է նաեւ լուրջ կորուստներ:
«10 տարի անկախության կորստի ճանապարհով ենք գնում», - պնդեց Մանուկյանը, ով այսօր ղեկավարում է ընդդիմադիր Հայոց համազգային շարժման վարչությունը` փաստարկելով. - «Բոլոր այն միջազգային պայմանագրերը, բոլոր փաստաթղթերը, բոլոր բանաձեւերը, որոնք ընդունվել են Հայաստանի հետ կապված, Հայաստանի համար կորուստ են: Կորուստ է, որ այսօր Հայաստանի անկախության համար պայքարած տղերքը բանտերում են, որ ամոթ է»:
Այդուհանդերձ, անկախությունը, նրա խոսքով, շատ ավելի հիմնավոր արժեք է, քան ներկայիս իշխանություններն ու իրավիճակը. - «Այս փաստաթուղթը դեռ գործում է: Շատ ուժեղ, աշխատող, կենսական փաստաթուղթ է, եւ դեռ անելիք ունի: Քաղաքական ուժի համար սա Ավետարանի նման բան է. մենք պետք է հետեւենք, իրագործենք, հավատարիմ լինենք Անկախության հռչակագրին»:
«Հռչակագրի ընդունումը չափազանց մեծ դեր խաղաց մեր նոր պատմության մեջ` առաջին հերթին նրանով, որ սկիզբ դրեց անկախության գործընթացին եւ, ամենակարեւորը, ցույց տվեց այն ուղղությունը, որով պետք է այդ անկախությունը կառուցվի եւ պետականությունը ձեւավորվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«20 տարիները ցույց տվեցին, որ մենք այս ընթացքում վայրիվերումներով Անկախության հռչակագրի ընդհանուր տրամաբանությունը հաճախ շեղել ենք, չենք պահպանել այնպես ինչպես նա կա իր բնագրով եւ ինչպեսին էր նրա տրամաբանությունը: Ըստ էության, դրա վրա պիտի կառուցվեր ընդհանրապես երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծը: Դաշնակցության հիմնական դժգոհությունը այսօր այն է, որ այդ ուղեգիծը շեղումներ է ունեցել այս 20 տարիների ընթացքում», - հավելեց Ռուստամյանը:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի փոխանցմամբ, Անկախության հռչակագրի 12 դրույթներից 20 տարվա ընթացքում կյանքի են կոչվել ընդամենը 3-ը. - «Մնացածը մնում են թղթի վրա… Մեր պետության… նման ձեւախեղումը ցավալիորեն տեղի ունեցավ 91 թվականից ի վեր Հայաստանում պետական կառավարման ղեկը ստանձնած բոլոր 3 իշխանությունների կողմից: Եվ այսօր մենք հնձում ենք որոշ իշխանավորների աթոռապաշտության, արծաթասիրության եւ այլ թերությունների հետեւանքները»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում անցած 20 տարիների ձեռքբերումների ու բացթողումների մասին են խոսում նաեւ Հայաստանի շարքային քաղաքացիները:
«20 տարվա ընթացքում մեծ առաջընթաց եղել է: Այդուամենայնիվ, շատ բան կա դեռ անելու», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:
Մի տարեց երեւանցի կարեւոր համարեց այն, որ հռչակագրի ընդունումից 20 տարի անց մենք ունեն անկախ հայրենիք. - «Ազատ, անկախ լինելը բոլորի համար էլ լավ է: Եթե մարդկանց ապրելու պայմաններն էլ բարելավվեն, հոյակապ երկիր կլինի»:
«Շատ թանկ բան է անկախությունը` դարերի կախվածությունից հետո: Պատրաստ ենք մի քիչ էլ վատ ապրել` հանուն անկախության», - հավելեց մեկ այլ քաղաքացի:
Երիտասարդ մի աղջիկ ասաց. - «Ունենք ազատ լինելու, ազատ խոսքի հնարավորություն: Եվ մարդիկ կարող են ընտրել, թե որ ճանապարհով գնալ: Ինձ թվում է շատ բան ենք ձեռք բերել»:
Իսկ նրա ընկերուհին հավելեց. - «Չէի ուզենա խորհրդային տարիներին ծնված լինել»:
Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հռչակեց «անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»: Հռչակագրի 12 կետերով Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ինքնիշխան պետություն՝ «օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ», սահմանվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Հռչակագիրը, ըստ 12-րդ կետի, «հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար»:
Իրական անկախությունը Հայաստանը ձեռք բերեց 1991 թվականի սեպտեմբերի 23-ին` Գերագույն խորհրդի որոշմամբ: Դրան նախորդել էր սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեն` ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հաստատելու մասին։ Կողմ էին քվեարկել ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների գրեթե 95 տոկոսը: