Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձն է


Օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձը:

Տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, որը տարածել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը, մասնավորապես, ասված է. - «1990 թվականի օգոստոսի 23-ը մեր նորագույն պատմության առանցքային եւ ուղենշային դրվագներից է։ Այն խորհրդանշում է Հայաստանի ժողովրդի եւ ողջ հայության իղձերի իրականացման սկիզբը եւ մարմնավորում անկախ պետականության մեր դարավոր ձգտումը»։

«Անցած երկու տասնամյակները հստակորեն ցույց տվեցին, որ հռչակագիրը տեղին էր ու ժամանակին, որ նրանում ամրագրված նպատակներն ու գաղափարները կենսունակ էին, եւ հայության բոլոր հատվածների ջանքերով շարունակում են հետեւողականորեն կյանքի կոչվել», - ընդգծում է նախագահը իր ուղերձում:

«Մեր հռչակած ուղեգիծն իրականություն դարձնելը դյուրին չէր, բայց հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին եւ դավանած արժեքներին։ Փորձությունները չշեղեցին մեզ քաղաքական ազատության եւ սեփական ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու մեր ճանապարհից», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG