Մատչելիության հղումներ

Նաթանյահու. «Պաղեստինի հետ խաղաղությունը դժվարին, սակայն լուծելի խնդիր է»


Իսրայելի վարչապետը հայտարարել է, թե Պաղեստինի ինքնավարության եւ Իսրայելի միջեւ խաղաղ համաձայնագրի կնքումը «դժվարին, սակայն, լուծելի խնդիր է»։

Ելույթ ունենալով կառավարության նիստում՝ Նաթանյահուն ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար պաղեստինցիները պետք է մի շարք՝ Իսրայելի համար կենսական նշանակություն ունեցող պահանջներ կատարեն, այդ թվում՝ ճանաչեն Իսրայելը որպես հրեա ժողովրդի պետություն։

Ակնկալվում է, որ կողմերը սեպտեմբերի սկզբին Վաշինգտոնում կվերսկսեն 2008 թվականից ընդհատված բանակցությունները։ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը ընդունել է բանակցային սեղանի շուրջ վերադառնալու առաջարկը, սակայն սպառնացել է դրանք ընդհատել,եթե Իսրայելը վերսկսի հրեական թաղամասերի շինարարությունը Հորդանանի արեւմտյան ափին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG