Մատչելիության հղումներ

Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները մեկնել են Միացյալ Նահանգներ



Շաբաթ ուշ երեկոյան Նյու Յորք է ժամանել Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի գլխավորած պատվիրակությունը , որի կազմում են մի շարք բարձաստիճան դիվանագետներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը։

Թուրքական Անադոլու գործակալության հաղորդմամբ, պատվիրակությունը կիրակի երեկոյան Նյու Յորքից մեկնելու է Վաշինգտոն, որտեղ մի շարք կարեւոր հանդիպումներ է ունենալու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հաղորդվում է, որ օրակարգում են Իրանի միջուկային ծրագիրը, Իրաքում եւ Աֆղանստանում ծավալվող իրադարձությունները, ինչպես նաեւ թուրք–իսրայելական հարաբերությունները։

«Պատվիրակության նպատակն է հավաստիացնել պաշտոնական Վաշինգտոնին, որ Անկարան չի փոխել իր արտաքին քաղաքականության ուղղությունը եւ մնում է ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը՝ չնայած մի շարք հարցերի շուրջ վերջին շրջանում ի հայտ եկած տարաձայնություններին»,–այցից առաջ թուրքական Զամանին ասել էր դիվանագիտական աղբյուրներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG