Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ճիգեր է գործադրում իսրայելա-պաղեստինյան բանակցությունները վերսկսելու ուղղությամբ


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իսրայելը եւ Պաղեստինի ներկայացուցիչները հրավիրվել են Վաշինգտոն՝ 2008 թվականից ընդհատված բանակցությունները վերսկսելու համար։ Քլինթոնը նշել է, որ Հորդանանի թագավոր Աբդուլահ երկրորդը, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակը եւ միջազգային հանրության Մերձավոր Արեւելքի գծով բանագնաց Թոնի Բլերը նույնպես հրավիրվել են բանակցություններին։

Բանակցություններին մասնակցելու համաձայնության մասին արդեն իսկ հայտարարել են Իսրայելը եւ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակը։ Պաղեստինի ազատագրման կազմակերպության առաջնորդները նույնպես արտահայտվել են վաշինգտոնյան բանակցություններին մասնակցելու օգտին՝ նախազգուշացնելով, սակայն, որ եթե Իսրայելը վերսկսի շինարարական աշխատանքները Հորդանան գետի արեւմտյան ափին, պաղեստինյան կողմը կդադարեցնի բոլոր տեսակի քննարկումները։

Վաշինգոնյան գբանակցությունների թեմաներն են՝ Պաղեստինի վերջնական կարգավիճակը, սահմանները, Երուսաղեմի խնդիրը եւ պաղեստինցի փախստականների հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG