Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը առայժմ Ղրղըզստանի հարցով վճիռ չի կայացրել


Երեւանում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ոչ-պաշտոնական գագաթնաժողովին մասնակցող 6 պետությունների ղեկավարները համաձայնության չեն եկել Ղրղըզստանին ռազմական աջակցություն տրամադրելու հարցում։

Հունիսին Ղրղըզստանի հարավային շրջաններում՝ Օշում եւ Ջալալաբադում, տեղացի ղրղըզների եւ ուզբեկների միջեւ ազգամիջյան բախումների արդյունքում ավելի քան 300 մարդ էր զոհվել։ Ղրղըզստանի անցումային նախագահ Ռոզա Օտունբաեւան դիմել էր ՀԱՊԿ-ին՝ խնդրելով օգնել կարգ պահպանել երկրի հարավում մինչեւ հոկտեմբերին նշանակված նախագահական ընտրությունները։

Երեւանում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի ղեկավարների քննարկումների հիմնական թեմաներից մեկը Ղրղըզստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցն էր, սակայն վերջնական վճիռ չի կայացվել։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այս հարցով քննարկումները շարունակվելու են։ ՀԱՊԿ-ի ոչ-պաշտոնական գագաթնաժողովն ավարտվելու է օգոստոսի 22-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG