Իրանի եւ Ռուսաստանի էներգետիկայի եւ միջուկային ոլորտի պաշտոնյաների ներկայությամբ այսօր հանդիսավոր պայմաններում սկսվել է Իրանի առաջին ատոմային ռեակտորը միջուկային վառելիք լիցքավորելու գործընթացը։
Պաշտոնական Թեհրանի տարածած հաղորդագրության համաձայն, ռեակտորի լիցքավորման գործընթացին մասնակցել են նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները։
Իրանի առաջին միջուկային ռեակտորի՝ Բուշեհրի ատոմակայանի էներգաբլոկի շինարարությունը մեկնարկել է 35 տարի առաջ։ Ատոմակայանի շինարարությունը պարբերաբար հետաձգվել է, եւ ավարտին է հասցվել Ռուսաստանի աջակցությամբ։
Թեեւ Իրանը արդեն կարողանում է հարստացնել սեփական ուրանը, այդուհանդերձ, Բուշեհրի ատոմակայանի շահագործումը իրակացնելու է Ռուսաստանը, ռեակտորը լիցքավորվելու է ռուսական վառելիքով։ Ռուսաստանը նաեւ ստանձնելու է օգտագործված ռադեոակտիվ թափոնները Իրանից դուրս տանելու եւ չեզոքացնելու պատասխանատվությունը։
Միացյալ Նահանգները, Իսրայելը եւ նրանց դաշնակից պետությունները պնդում են, որ Իրանի միջուկային ծրագիրը զանգվածային զենք ստեղծելու նպատակ է հետապնդում։ Հիմնականում ԱՄՆ-ի ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բազմիցս պատժամիջոցներ է կիրառել Թեհրանի նկատմամբ, պահանջելով դադարեցնել միջուկային ծրագիրը։ Իրանը կտրականապես հերքում է այս մեղադրանքները, հայտարարելով, որ միջուկային վառելիքի արդյունահանման եւ հարստացման իր ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։
«Չնայած ճնշումներին, պատժամիջոցներին եւ արեւմտյան պետությունների կողմից մեզ պարտադրված զրկանքներին, այսօր մենք տեսնում ենք Իրանի խաղաղ միջուկային ծրագրի ամենամեծ խորհրդանիշի մեկնարկը», - BBC-ի փոխանցմամբ, միջուկային ռեակտորի լիցքավորման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողներին ասել է Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Ակբար Սալեհին։
Փորձագետների գնահատմամբ, 1 ամսից Բուշեհրի ատոմակայանը կարող է սկսել էլեկտրաէներգիայի արտադրությունը։