Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները մասնակցել են «Պատվո բլուր» հուշահամալիրի բացմանը


«Պատվո բլուր» հուշահամալիրը Գյումրիում:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Գյումրիում այսօր ներկա են գտնվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը: Նախագահները ծաղկեպսակ են դրել 1855 թվականի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների հիշատակի հուշարձանին, արծաթափայլ եղեւնի են տնկել հուշահամալիրի տարածքում, այցելել այնտեղ գտնվող ռուսական մատուռ:

«Իսկապես, ով չի հիշում անցյալը` նա չունի ապագա: Այստեղ` «Պատվո բլուրում», վերականգնվել է ռուս սպաների հուշարձանը, որը պայթեցվել էր 1919 թվականին Կարսում` պատմական իրադարձությունների ցավալի զարգացումների հետեւանքով սահմանի այն կողմում հայտնված քաղաքում», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, իր խոսքում ասել է Սերժ Սարգսյանը:

Ելույթով հանդես է եկել նաեւ Դմիտրի Մեդվեդեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG