Մատչելիության հղումներ

Վրացի սահմանապահները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել


Պետական սահմանը ապօրինի հատելու փաստով Վրաստանի սահմանապահները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն» էլեկտրոնային պարբերականը` վկայակոչելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության տեղեկատվությունը, հայաստանցին, որի մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն եղել, ցանկացել է սահմանը խախտել «Կրասնի մոստ» հատվածում:

Ձերբակալվածին, որը ներկայացել է որպես Հայաստանի քաղաքացի Արթուր Գրիգորյան, վրացի սահմանապահները նրան հանձնել են հայաստանցի գործընկերներին` հետագա գործողություններ ձեռնարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG