«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, չհերքելով Ադրբեջանին C-300 հակահրթիռային համակարգեր վաճառելու` Ռուսաստանի մտադրությունը, փորձել է հանգստացնել հայ հանրությանը, ասելով, որ դրանք պաշտպանական նշանակություն ունեն եւ նախատեսված են միայն տվյալ տարածքը հրթիռային հարվածներից պաշտպանելու համար. «Եկեք չմոռանանք, թե իրենցից ինչ են ներկայացնում C-300 զենիթահրթիռային համակարգերը. դրանք պաշտպանական սպառազինություններ են` կոչված պաշտպանելու համապատասխան տարածքը դրսի հրթիռային հարձակումներից: Ահա եւ վերջ», - ասել է նա նախօրեին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Լավրովը այսպիսով փորձում է համոզել, որ Ադրբեջանին C-300 համակարգեր վաճառելը չի խախտի ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, որովհետեւ վաճառվող զինատեսակը հարձակողական նշանակություն չունի: Նման բացատրությունը, սակայն, մեղմ ասած, հեռու է իրականությունից: Ընդամենը մեկ-երկու տարի առաջ ռուս-ամերիկյան հարաբերությունները ծայրաստիճան սրված էին այն պատճառով, որ Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր էին հակահրթիռային համակարգեր տեղադրել Եվրոպայում` Լեհաստանում ու Չեխիայում: Ռուսները կտրականապես դեմ էին արտահայտվում այդ մտադրությանը: Ամերիկացիները տարակուսում էին. չէ՞ որ դա ընդամենը պաշտպանական համակարգ է եւ նախատեսված է Եվրոպան եւ ԱՄՆ-ը հրթիռային հարձակումից պաշտպանելու համար: Ռուսները, ի պատասխան սրա, հայտարարում էին, որ եթե Արեւմուտքը երաշխավորված պաշտպանություն ունենա հրթիռային հարձակումից, Ռուսաստանին հարվածելու որոշում ավելի հեշտ կկայացվի: Ռուսների այս փաստարկը շատ հիմնավոր է. եթե ԱՄՆ-ն երաշխիք ունենա, որ իր վրա արձակված ոչ մի հրթիռ տեղ չի հասնելու, որեւէ մեկին հարվածելը նրա համար շատ ավելի հեշտ կդառնա, ավելի դյուրին: Նույնը եւ Ադրբեջանի պարագան. Լեռնային Ղարաբաղ ուղղությամբ հնարավոր հարձակմանը Հայաստանը այսօր կարող է պատասխանել Կիրովաբադի, Մինգեչաուրի, Շամխորի, Բաքվի ռազմավարական օբյեկտների հրթիռակոծությամբ: Այս հեռանկարն իսկ Ադրբեջանին կստիպի շատ երկար մտածել պատերազմ սկսելուց առաջ: Իսկ երբ Ռուսաստանը Ադրբեջանին C-300 համակարգեր վաճառի, Բաքուն երաշխիքներ կունենա, որ հայկական հրթիռները նշանակետին չեն հասնի, ինչը ամուր թիկունք կապահովի ադրբեջանական բանակի համար: Այսպիսով, Ադրբեջանին C-300 համակարգեր վաճառելով` Ռուսաստանը մեծացնում է ադրբեջանական հարձակման հավանականությունը, ակնհայտորեն բարձրացնելով նրա բանակի մարտունակությունը»:
Լավրովի հայտարարություններին է անդրադառնում նաեւ «Առավոտ»-ը: Թերթի խմբագրականում կարդում ենք. - ««Ես համոզված եմ` տարածաշրջանում, որի մասին խոսում ենք, որեւէ պետություն չի պատրաստվում նոր ռազմական գործողություններ սկսել, քանի որ դա աղետալի կլիներ»: Այս խոսքերի հեղինակը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է, «համոզմունքը», որը նա հայտնում է, վերաբերում է մեր տարածաշրջանին` Հարավային Կովկասին: Պարոն Լավրովի այս գնահատականը խիստ հակասության մեջ է մտնում բոլորի համար տեսանելի իրողությունների հետ, մասնավորապես այն փաստի հետ, որ տարածաշրջանի երկրներից մեկի` Ադրբեջանի ղեկավարը գրեթե ամեն օր հայտարարում է ռազմական գործողություններ սկսելու իր պատրաստակամության մասին: Իհարկե, Լավրովը կարող է ասել, որ նա այդպիսի հայտարարություններ չի լսել` դա մոտավորապես նման կլինի ԵԽԽՎ-ի նախագահ Չավուշօղլուի «անտեղյակությանը» Չայլուի դեպքերին: Ավելի հավանական է, սակայն, որ Ռուսաստանի արտգործնախարարն իր դիվանագիտական լեզվով ուզում է հասկացնել` «դե խոսք է, ասում է, բանի տեղ մի դրեք»: Դա թույլ սփոփանք է. եթե նույնիսկ ենթադրենք, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ պատերազմը վերսկսվի, այդ երկիրը ռեալ լծակ չունի այն կանխարգելելու: Այնպես որ, մի պետության արտգործնախարարը չի կարող երաշխավորել մեկ այլ պետության ղեկավարի գործողությունները»:
«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հետ: «Աբխազիայում, Հարավային Օսիայում ու Գյումրիում տեղակայված ռազմահենակետերով նոր «Հարավ» ռազմական միավորում ստեղծելով Ռուսաստանը ի՞նչ ռազմաքաղաքական նպատակ է հետապնդում» հարցին Սաֆարյանը պատասխանում է. - «Սա նշանակում է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանը համարում է կարեւոր ռազմաքաղաքական ուղղություն եւ ազգային անվտանգությունն ապահովելու առումով առանձնակի ուշադրության արժանի տարածաշրջան: Այս հանգամանքը Հայաստանի համար կարեւորվում է գոնե այնքանով, որ վերջ կդրվեն տասնհինգ տարի շարունակվող ու հասարակությունը ցնցող ասեկոսեներին, թե մեր ռազմավարական դաշնակիցը լքում է տարածաշրջանը եւ մեզ թողնում է միայնակ մեր ոխերիմ հարեւանների հետ: Այս կարգի բոլոր մտավախությունները այլեւս անտեղի են, եւ մենք մեր երկրում այսուհետ առավել ապահով պետք է զգանք»: