Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Երեւան ժամանեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ:
Այսօր նախատեսվում է Մեդվեդեւի այցը Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Օգոստոսի 20-ին նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Կստորագրվեն հայ - ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր եւ համաձայնագրեր:
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները նաեւ կայցելեն Գյումրի` մասնակցելու «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Պետական այցի ավարտին Դմիտրի Մեդվեդեւը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին: