Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր այցելել է Պյատիգորսկ, որտեղ երկու օր առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել են երեք տասնյակ մարդիկ:
Ստավրոպոլի նահանգապետ Վալերի Գաեւսկին նախագահին հայտնել է, որ հիվանդանոցներում են մնում տուժածներից 15-ը: Նա փոխանցել է, որ հիվանդանոցներ էր դիմել 29 մարդ, որոնցից 6-ը` ծանր վիճակում: Նահանգապետի հավաստմամբ` մահացածներ չկան:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ` Գաեւսկին Մեդվեդեւին փոխանցել է նաեւ, որ նախօրեին փաստաթուղթ է ստորագրել տուժածներին 50-հազարական ռուբլու (շուրջ 1600 դոլար) չափով փոխհատուցում վճարելու մասին:
Նահանգապետը վստահություն է հայտնել, որ հանցագործությանն առնչվող բոլոր անձինք կհայտնաբերվեն եւ կպատժվեն:
Օգոստոսի 17-ին Պյատիգորսկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներից 7-ը ազգությամբ հայ են, բոլորն էլ երիտասարդ՝ 19-33 տարեկան։ Նրանցից մեկի՝ 33-ամյա Շուշանիկ Մանուկյանի վիճակը ծանր էր. նրան, ինչպես նաեւ ահաբեկչության արդյունքում ծանր վնասվածքներ ստացած 3 տղամարդկանց ինքնաթիռով Պյատիգորսկից Մոսկվա են տեղափոխել։
Քննությունը հավանական է համարում Կովկասում գործող գրոհայինների կողմից կազմակերպված ահաբեկչության վարկածը։