Չինաստանի Սինցզյան նահանգի հարավային Ակսու քաղաքում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 7 մարդ զոհվել եւ 14-ը վիրավորվել է:
Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են ահաբեկչության մեջ կասկածվող անձին, որը ույգուր է: Ըստ նահանգի կառավարության խոսնակի` այդ անձը եռանիվ մեքենան քշել է ամբոխի մեջ եւ պայթեցրել այն:
Սինցզյան արեւմտյան նահանգում պարբերաբար տեղի են ունենում բախումներ մահմեդական ույգուրների եւ չինացիների միջեւ: Անցած տարի նահանգի մայրաքաղաք Ուրումչիում տեղի ունեցած ընդհարման հետեւանքով, Չինաստանի կառավարության տվյալներով, զոհվել է մոտ 200 մարդ: Այդ դեպքերի կապակցությամբ մահապատժի է ենթարկվել կամ դատապարտվել ավելի քան 25 մարդ: