Մատչելիության հղումներ

«Սիբիր» ավիաընկերությունը դեպի Վրաստան չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել


Ռուսաստանյան «Սիբիր» ավիաընկերությանը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, երկրի ավիացիոն իշխանությունները թույլ են տվել չվերթներ իրականացնել դեպի Վրաստան:

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային հաղորդակցությունը ընդհատվել էր 2008 թվականի օգոստոսի 9-ին` ռուս-վրացական պատերազմի հետեւանքով:

Մինչեւ այդ դեպի Վրաստան չվերթները ռուսաստանյան կողմից իրականացնում էին «Աերոֆլոտ» եւ «Սիբիր» ավիաընկերությունները: «Սիբիր»-ն իրականացնում էր Մոսկվայից Թբիլիսի, Քութաիսի եւ Բաթումի չվերթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG