Մատչելիության հղումներ

Կալանավորվել է Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցը


Օգոստոսի 17-ին կալանավորվել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակից Ա.Շահբազյանը։

Հատուկ քննչական ծառայություն տարածած հաղորդագրության համաձայն, Շաբազյանը մեղադրվում է բռնությամբ զուգորդված խուլիգանություն եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Գործը վարում է Հատուկ քննչական ծառայությունը, նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG