«Թուրքիան արդեն իսկ հայերին փոխհատուցում վճարել է», - «Անադոլու» գործակալության հետ զրույցում պնդել են Թուրքիայի պատմաբանների ընկերակցության ներկայացուցիչները:
Ընկերակցության հայկական հետազոտությունների բաժնի ղեկավար Քեմալ Չիչեքը հարցազրույցում հայտարարել է, թե դեռ 1934 թվականին Թուրքիան 900 հազար ամերիկյան դոլարի փոխհատուցում է վճարել հայերին: «Այդ փոխհատուցումը թուրքական կողմը վճարել է Միացյալ Նահանգների իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնության հիման վրա», - ասել է Չիչեքը:
Թուրք պատմաբանի խոսքով` 1923 թվականին Լոզանի պայմանագրի կնքումից հետո մինչեւ1937 թվականը ընկած ժամանակահատվածում Թուրքիայում եւ ԱՄՆ-ում հատուկ հանձնաժողովներ են գործել, որոնք քննել են հայերի կողմից ներկայացված փոխհատուցման պահանջները:
«Այս հանձնաժողովները, հիմնվելով միջազգային համաձայնագրերի դրույթների վրա, այս խնդիրը դեռ անցած դարի 30-ական թվականներին են լուծել», - վստահեցրել է թուրք պատմաբանը` հավելելով. - «Մեզ համար այս թեման փակված է»: