Մատչելիության հղումներ

ՊՆ. Հրադադարի խախտում է արձանագրվել Նախիջեւանի կողմից


Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, օգոստոսի 16-ին հայ - ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել, ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Վահրավար բնակավայրի պաշտպանական դիրքերը:

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է: Հայկական կողմից տուժածներ եւ վիրավորներ չկան», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Թեյմուր Աբդուլաեւը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հերքել է հայկական կողմի տարածած տեղեկատվությունը այն մասին, որ հրադադարը խախտվել է ադրբեջանական կողմից։

Աբդուլաեւը հայտարարել է, որ Հայաստանը ամեն օր խախտում է հրադադարը։ - «Նրանք կրակում են մեր ուղղությամբ եւ մենք պատասխան կրակ ենք բացում», - նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG