«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացատրելով իր որոշման պատճառները` Սուրենյանցը ասաց. - «Չուզեցա, որպեսզի իմ անձը դառնա ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ դրա մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության միջեւ առճակատումների պատճառ»:
«Այդպիսի առճակատումներ, եթե ես շարունակեի մեկնաբանություններ տալ` մնալով «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի կազմում, բնականաբար, լինելու էին, որովհետեւ վստահ եմ, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահը պաշպանելու էր իմ գիծը, իսկ դա լրացուցիչ լարվածություն էր առաջացնելու Հայ ազգային կոնգրեսում: Իմ քաղաքական ամբիցիաները տվյալ դեպքում ես զոհաբերում եմ ավելի կարեւոր նպատակի», - հայտարարեց նա:
Հուլիսի վերջին բանակում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի կապակցությամբ Սուրեն Սուրենյանցը վերջերս սեփական նախաձեռնությամբ հանդիպել էր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպումից հետո Սուրենյանցը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե անկեղծորեն հավատում է, որ Պաշտպանության նախարարը «առավելագույնն անելու է պատասխանատուներին հայտնաբերելու, մեղավորներին պատժելու համար»:
Այդ հանդիպման ու դրա վերաբերյալ հնչեցրած կարծիքների համար Սուրենյանցը մամուլում եւ սոցիալական ցանցերում արժանացել էր որոշ ընդդիմադիր գործիչների եւ Հայ ազգային կոնգրեսի համակիրների սուր քննադատությանը:
Այսօրվա զրույցում Սուրենյանցը ասաց, որ Հայաստանում «եղական են ստեղծում Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերը», մնացած բոլորը ածանցվում են սրանցից, եւ ինքը պարզապես չի ցանկանում հարմարվել քաղաքական այս անկատար համակարգին:
«Ես նույն ձեւով Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում եմ մեր իրականության ամենաբացառիկ պետական գործիչը, Արամ Սարգսյանին համարում եմ մարդ, որը դրական փոփոխությունների կրողն է: Այսինքն` ոչինչ չի փոխվել իմ դիրքորոշումներում: Ուղղակի քաղաքական այս խոտոր հարաբերություններին մաս կազմել չեմ ուզում», - ասաց Սուրենյանցը` շարունակելով. - «Կփորձեմ ուժերիս ներածին չափով օգնել, որպեսզի «Հանրապետություն» կուսակցությունը որոշակի դերակատարություն ունենա եւ որոշակի որակական փոփոխություններ առաջացնի ՀԱԿ-ում: Շատ լավատես չեմ այս հարցում»:
Պարզաբանելով իր վերջին պնդումը` նա ասաց, որ, ցավոք, Հայ ազգային կոնգրեսի [«ավելի ճիշտ` Կորյունի գրասենյակի»] ղեկավարությունը «ադեկվատ չի արձագանքում Հայաստանում ստեղծված իրավիճակին», եւ եթե նման կերպ շարունակի, կրկնելու է նախորդ տարիների ընդդիմության փորձը:
«Ինստիտուցիոնալ լուրջ բազա ձեւավորելու փոխարեն այսօր ընդդիմությունը զբաղված է բարիկադային պայքարը խորացնելու կոչերով: Դա որեւէ լավ հեռանկար չի խոստանում», - ասաց Սուրենյանցը` հավելելով. - «Ես չեմ ասում` համագործակցել իշխանության հետ…Ես ասում եմ` լինել սկզբունքային, բայց լինել իրատես եւ հասկանալ, որ հակադրության նման ռեժիմի պահպանումը երկու տարի հետո բերելու է նույն որակի ընտրությունների»:
Հարցին, թե արդյոք չի գերագնահատում մեկ գործչի դերը քաղաքականությունում, Սուրենյանցը արձագանքեց. - «Ինձ ամենաշատը մտահոգում է, որ բնականոն լինեն «Հանրապետություն» - ՀԱԿ դիրքորոշումները: Հիմա այդ արանքում իմ գործոնը գերագնահատվի թե թերագնահատվի` ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Ունեմ գրիչ, ակտիվ կզբաղվեմ քաղաքագիտությամբ, պրակտիկ քաղաքականությամբ թող զբաղվեն մարդիկ, ովքեր այսօրվա վիճակի պատասխանատուներն են: Եթե մարդը չի կարողանում ազդել վիճակի վրա, իմիտացիայով զբաղվելու իրավունք չունի»:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը Սուրենյանցի քայլի կապակցությամբ որեւէ մեկնաբանության չարեց: Նա միայն ասաց, որ առաջին անգամ է լսում «Հանրապետություն» կուսակցության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ առճակատման մասին: