«Ռուսաստանը ասում է Հայաստանին՝ տեսեք ումով եք դուք շրջապատված, որ մեր ոտքը քաշենք այստեղից, ձեզ հում-հում կուտեն», - պատկերավորեց Մելիքյանը։
Չնայած Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվում է, եւ բարձրանում է ռազմաբազայի դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում, ըստ Արման Մելիքյանի, այսօր էլ Ղարաբաղի հարցում Մոսկվան վարում է մի քաղաքականություն, որի էությունը այս է` Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքները՝ փոխարենը ամրապնդելով ռուսական ազդեցությունը Բաքվում:
«Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն։ Հայաստանի իշխանական համակարգը ռուսականի շատ վատ կրկնօրինակն է, նաեւ մասն է արդեն։ Հայաստանի իշխանությունը պոտենցիալ չունի որեւէ կերպ դեմ գնալու դրան։ Ավելին, ես վստահ եմ, որ այս մարդիկ գտնում են, որ լավ բան են անում։ Դա այդպես չէ։ Ժամանակը ցույց կտա, որ այս մոտեցումը ոչ միայն սխալ է, այլեւ վտանգավոր», - հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։