Մատչելիության հղումներ

Անգլերենը դառնում է Վրաստանի երկրորդ լեզուն


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի որոշմամբ` անգլերենը դառնում է այդ երկրի երկրորդ լեզուն:

Կրթության նախարարության մշակած նոր ռազմավարության համաձայն` առաջիկա չորս տարիներին կրթական համակարգը ամբողջովին հարմարեցվելու է նոր չափորոշիչներին:

100 օտարերկրացի ուսուցիչներ` ԱՄՆ-ից,Կանադայից, Նոր Զելանդիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից, արդեն Վրաստանում են, մինչեւ այս ամսվա վերջ եւս 50-ը կգան, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսվում է արտասահմանցի ուսուցիչների թիվը հասցնել 1000-ի:

Տարբեր երկրներից ժամանած ուսուցիչների հետ երեկ Բաթումիում կայացած հանդիպմանը Սահակաշվիլին անգլերենը Վրաստանի երկրորդ լեզուն դարձնելու գործընթացը որակել է «հեղափոխություն կրթական ոլորտում»` համոզմունք հայտնելով, թե սա երկրի զարգացմանն ուղղված ամենամեծ ներդրումն է:

«Ամենակարեւոր պահանջն այն է, որ Վրաստանում բոլոր դպրոցականները` 5-ից մինչեւ 16 տարեկան, անգլերեն խոսեն, եւ առաջիկա 4 տարիներին մենք կհասնենք դրան», - հայտարարել է նա` հավելելով, որ առաջին լեզուն վրացերենը կլինի, երկրորդ լեզուն` անգլերենը, իսկ երրորդ լեզուն կընտրվի հասարակության շրջանում եւ տարածաշրջանում պահանջարկը հաշվի առնելով` չինարենը, արաբերենը, թուրքերենը կամ ռուսերենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG