«Ադրբեջանը եւ Թուրքիան մեկ ազգ են, երկու պետություն», - երեկ Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:
«Մենք մեզ զգում ենք ինչպես տանը, միշտ այդ զգացողությունն է, երբ Ադրբեջան ենք ժամանում», - ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո ասել է Գյուլը:
Նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է է'լ ավելի ակտիվացնեն հարաբերությունները, գործեն համերաշխության, եղբայրության եւ համագործակցության ոգով։ Գյուլը գովեստով է խոսել Թուրքիայում ադրբեջանցի գործարարների կատարած ներդրումների եւ Ադրբեջանում թուրքական ընկերությունների աշխատանքի մասին։
Ադրբեջանի նախագահը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին` ասելով, թե պաշտոնական Բաքուն բազմապատկելու է հակամարտության կարգավորմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական ջանքերը։ Ալիեւը համոզմունք է հայտնել, թե խնդիրը կլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով։
Լեռնային Ղարաբաղի հարցին է անդրադարձել նաեւ Թուրքիայի նախագահը, ով նույնպես պնդել է, որ խնդրի լուծման հիմքում պետք է դրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Հավատում ենք, որ մոտ ապագայում կգտնվի լուծումը», - ասել է Գյուլը եւ նշել, թե միջազգային հանրությունը անցած 18 տարիների ընթացքում փաստորեն անուշադրության է մատնել ադրբեջանցի բազմաթիվ փախստականների ծանր ճակատագիրը։
«Հավատացնում եմ իմ բոլոր ադրբեջանցի եղբայրներին եւ քույրերին` Թուրքիան միշտ եղել է եւ կլինի Ադրբեջանի կողքին», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։