Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 հակահռթիռային պաշտպանության համակարգեր վաճառելու գործարքի կապակցությամբ եւ ասում. - «Դա չափազանց մտահոգիչ փաստ է, եւ եթե այդ վաճառքը, այնուամենայնիվ, կայանա` դրա արդյունքում էապես կսահմանափակվեն Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու դեպքում Լեռնային Ղարաբաղի պատասխան հարվածի հնարավորությունները: Հարկ է նաեւ ընդգծել, որ Ադրբեջանին վաճառվելիք C-300 Favorit-ի երկու դիվիզիոնները ավելի նոր մոդել են` Հայաստանում եղածների համեմատ: Դրանք ոչ միայն ավելի որակյալ տեխնիկական տվյալներ ու հնարավորություններ ունեն, այլեւ ի տարբերություն Հայաստանում տեղակայվածների` շարժական են, այսինքն` ցանկացած պահի, ժամերի ընթացքում կարող են տեղակայվել ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս պայմաններում անհասկանալի է պաշտոնական Երեւանի անվրդով կեցվածքը: Եթե այս գործարքն, այնուամենայնիվ, կայանա, ապա Հայաստանի իշխանությունները ուղղակի պարտավոր են սեղմ ժամկետներում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին եւս ապահովել C-300 Favorit-ներով, որպեսզի հակակշռեն այն առավելությունը, որը կստանա Ադրբեջանը»:
Գնահատելով կովկասյան եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերջին զարգացումները` «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Հետխորհրդային տարածքում Միացյալ Նահանգների դերի թուլացման հեռանկարները անխուսափելի են դարձրել նոր մրցակիցների ի հայտ գալու վտանգը Միջին Ասիայում՝ ի դեմս Չինաստանի եւ Հարավային Կովկասում՝ ի դեմս Թուրքիայի ու Իրանի։ Այս համատեքստում Ռուսաստանի համար մեծանում է ԱՊՀ հարավային սահմանների ռազմաքաղաքական վերահսկողության խնդրի կարեւորությունը։ Ռուսական բանակում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո ձեւավորված «Հարավ» խմբավորումը դառնում է այդ առաջադրանքի իրականացման հիմնական գործիքը՝ ներառելով Հյուսիսային Կովկասում, Աբխազիայում, Հարավային Օսիայում ու Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումները»։
«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման առիթով նկատում է. - «49-ամյա պայմանագրի ստորագրման ամենամեծ թերությունը այն է, որ մենք չգիտենք, թե Հայաստանն ինչպես է օգտագործելու դրա ընձեռած ժամանակը: Եթե ստատուս քվոն պահպանելու քաղաքականությունը շարունակվի, այսօրվանից պետք է մտածենք այն մասին, թե էլ ինչով ենք այդ ճոխության դիմաց վճարելու: Էներգետիկ համակարգը տվել ենք, երկաթուղին տվել ենք, հեռահաղորդակցությունը տվել ենք, գազաբաշխիչ ցանցը տվել ենք, Իրան-Հայաստան գազամուղը տվել ենք, ռուսական ռազմակայանին տալիս ենք բոլոր հնարավոր եւ անհնար արտոնությունները: Եվ ուրեմն, փիքր անենք` ինչ ենք տալու հաջորդ անգամ»:
Խորհրդածելով արեւմտամետ կամ ռուսամետ քաղաքական գործիչ հասկացությունների շուրջ` «Առավոտ»-ի խմբագիրը գնահատում է. - «Առանձնացնել վերնախավում արեւմտյան եւ հակաարեւմտյան հոսանքներ, ինձ թվում է, չափազանց դժվար գործ է: Եթե ես, հարկերը նորմալ չմուծելով, Ռուսաստանից բենզին, այլուր կամ շաքար եմ բերում, դա ամենեւին չի նշանակում, որ ես ռուսամետ եմ: Կամ եթե ես անգլերեն գիտեմ եւ մեղմորեն ժպտում եմ Արժույթի միջազգային հիմնադրամի կամ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, իսկ հետո նրանց փողերը բաշխում եմ հսկայական «ատկատներով», դա ամենեւին չի խոսում իմ արեւմտյան կողմնորոշման մասին»: Հոդվածագիրը Հայաստանի «արեւմտամետի» համարում ունեցող պետական պաշտոնյաներին, մասնավորապես վարչապետի թիմի անդամներին համեմատում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ. - «Հիշյալ թիմից որեւէ մեկը անգամ նվազագույն շանս չունի Սահակաշվիլի դառնալու: Մի կողմ թողնելով, թե ինչպիսին է Վրաստանի նախագահն իրականում, փաստ է, որ «նարնջագույն հեղափոխության» ժամանակ նա իր հասարակության մեծամասնության կողմից ընկալվում էր որպես մաքուր, չարատավորված մի գործիչ, որն ի վիճակի էր վերջ տալ այն ժամանակ ահավոր չափերի հասած կոռուպցիային ու անիշխանությանը: Եվ պետք է ասել, որ այդ սպասելիքները Սահակաշվիլին որոշ չափով արդարացրեց` իր բոլոր ձախողումներով ու արկածախնդրություններով հանդերձ: Մեր կառավարությունում նման ձեւով ընկալվող մարդիկ, ինչպես հայտնի է, չկան: Եթե արեւմտյան ուժային կենտրոնները ցանկանան մեր որեւէ նախարարից հեղափոխական սարքել, ապա նրանց խորը հիասթափություն է սպասում»:
«Ազգ»-ը գրում է. - «Ալյուրի եւ հացի գների բարձրացումը Հայաստանում մեկ անգամ եւս ցույց տվեց, որ այս առումով մեզ մոտ ազատ մրցակցությունը խաթարված է: Խոսքն այն մասին է, որ միջազգային գների բարձրացումը, սովորաբար, անմիջապես` օրեր եւ անգամ ժամեր անց արտացոլվում է մեզ մոտ, իսկ նույն միջազգային գների իջեցումը տեղ է հասնում միայն ամիսներ անց»: