Չինաստանը, առաջ անցնելով Ճապոնիայից, դարձավ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը` հետ մնալով միայն Միացյալ Նահանգներից։ Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ երկրորդ եռամսյակում Ճապոնիայի համախառն ներքին արդյունքը կազմել է 1.288 տրիլիոն դոլար` այն դեպքում, երբ Չինաստանի ՀՆԱ-ն կազմել է 1.337 տրիլիոն դոլար։
Չինաստանը առաջնորդեց աշխարհը գլոբալ տնտեսական ճգնաժամից դուրս գալու ճանապարհին իր արագ զարգացող տնտեսությամբ, որն այժմ 90 անգամ ավելի խոշոր է, քան 1976 թվականին, երբ երկրի առաջնորդ Դեն Սյաո Պինը հրաժարվեց կոմունիստական տնտեսական քաղաքականությունից եւ երկիրը փոխադրեց շուկայական տնտեսության համակարգի վրա։
Տնտեսագետների հաշվարկների համաձայն` Չինաստանը կարող է հասնել եւ անցնել Միացյալ Նահանգներին 2Օ27 թվականին։
Առայժմ ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն տնտեսությունը` 14 տրիլիոն դոլարի համախառն ներքին արդյունքով։