Մատչելիության հղումներ

Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոոսը պաշտոնանկ է արվում


Ռուսաստանի իշխող կուսակցությունը պաշտոնանկ է անում Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոոսին այն հիմնավորմամբ, թե նա բավականաչափ ժողովրդականություն չի վայելում:

Բոոսը, որի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է, չի ընդգրկվել նահանգապետի պաշտոնում «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ներկայացվող երեք թեկնածուների ցուցակում:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ այս տարվա հունվարի 30-ին Կալինինգրադում նահանգապետի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի ցույց է անցկացվել, որին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG