Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ուժի մեջ է մտնում ցորենի արտահանումը սահմանափակող որոշումը


Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ-ից ցորենի արտահանումը սահմանափակող ժամանակավոր որոշումը:
Այս տարի Ռուսաստանը կկորցնի ցորենի բերքի 25 տոկոսը, դրան, կառավարության վկայությամբ, հանգեցրել են այս տարվա ամռանն արձանագրված աննախադեպ շոգն ու երաշտը:

Ռուսաստանի կառավարությանն այս սահմանափակումը կարող է ուժի մեջ թողնել մինչեւ տարեվերջ:

Հայաստանը սպառող ցորենի մեծ մասը ներմուծում է Ռուսաստանից, ուստի մեզ մոտ ալյուրը թանկացավ ցորենի արտահանումը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ Ռուսաստանի կայացրած որոշումից անմիջապես հետո:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ցորեն չարտահանելու՝ Ռուսաստանի կայացրած որոշման արդյունքում Վրաստանը եւս հայտնվել է ծանր իրավիճակում:
Ցորեն ներմուծող վրացական ամենամեծ ընկերության՝ «Ագրոկոմ»-ի ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ հնարավորություններ կան ցորեն ներմուծել ԱՄՆ-ից, Կանադայից եվ եվրոպական մի շարք երկրներից, սակայն դա բավական թանկ կարժենա:
Վրաստանը նույնպես սպառում է հիմնականում Ռուսաստանից ներմուծած ցորենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG