Մատչելիության հղումներ

Կրեմլը Լուկաշենկոյին մեղադրում է անհետեւողականության մեջ


Պաշտոնական Մոսկվան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրում է անհետեւողականության մեջ Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչելու հարցում:

Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հայտարարել է, որ Կրեմլը կարող է հրապարակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ներկայացուցիչների նիստի սղագրությունը, որտեղ Լուկաշենկոն խոսել է պաշտոնական Մինսկի կողմից այդ հանրապետությունների ճանաչման մասին:

Ավելի վաղ, հիշեցնենք, Բելառուսի նախագահը հերքել էր Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունը, թե Ալեքսանդր Լուկաշենկոն «խոստացել է» ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG