Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ-ն երախտագիտություն է հայտնում ԱՄՆ-ին


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին բնական հրդեհների մարման ուղղությամբ ցուցաբերած օգնության համար:

Ուրբաթ երեկոյան հատուկ չվերթով ԱՄՆ-ից Ռուսաստան են բերվել հակահրդեհային սարքավորումներ: Նույնպիսի բեռով եւս երկու ինքնաթիռների ժամանումը ակնկալվում է առաջիկա օրերին:

Արտգործնախարարության հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը 50 հազար դոլար է հատկացրել հրդեհներից տուժածներին օգնելու համար:

Բնական հրդեհների դեմ պայքարում, բացի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանին օգնում են տասնյակ երկրներ, այդ թվում` Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG