Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պաշտպանում է Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վայրից ոչ հեռու մզկիթի եւ մահմեդական մշակույթի կենտրոնի շինարարության նախագիծը:
Այս նախագծին դեմ են բազմաթիվ նյույորքցիներ ու այլ ամերիկացիներ, ովքեր համարում են, որ փլուզված Առեւտրի համաշխարհային կենտրոնի տեղում մզկիթ կառուցելը կնշանակի չհարգել այն 2700 մարդկանց հիշատակը, որ զոհվել են իսլամական «Ալ Ղաիդա» խմբավորման ծայրահեղականների իրականացրած ահաբեկչության հետեւանքով:
Ուրբաթ օրը Սպիտակ տանը ելույթ ունենալով իսլամական երկրների դիվանագետների եւ ԱՄՆ-ի մահմեդական համայնքի անդամների հետ հանդիպմանը` Օբաման ասել է, թե մահմեդականները կրոնական արարողություններ կատարելու նույնպիսի իրավունք ունեն, ինչպես Միացյալ Նահանգների մյուս քաղաքացիները: