Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար Թամազ Նինուայի ու նրա կնոջ սպանության համար 30 տարվա ազատազրկման է դատապարտել Թամազ Գոգիային:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, դատարանի վճռով Գոգիան նաեւ տուգանվել է 100 հազար դոլարի չափով:
Սպանությունը տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերին:
Թամազ Նինուան Ներքին գործերի փոխնախարար է եղել 90-անների վերջին: Պաշտոնից հեռանալուց հետո զբաղվում էր ձեռներեցությամբ: Քննիչների կարծիքով, հանցագործության շարժառիթը եղել է համատեղ բիզնեսում շահույթը վերաբաշխելու անհաջող փորձը: