Մատչելիության հղումներ

Ռուսաստանում նվազում է բնական հրդեհների մակերեսը


Շաբաթ առավոտյան Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության վարչության պետ Իրինա Ռադիոնովան հայտարարել է, որ երկրի տարածքում բնական հրդեհների մակերեսը անցած օրվա ընթացում նվազել են 8 հազար հեկտարով:

Ռադիոնովայի հրապարակած տվյալներով, ներկա պահին հրդեհները ընդգրկում են շուրջ 56 հազար հեկտար տարածք: Նկատելիորեն բարելավվել է իրավիճակը Մոսկվայի մարզում, որտեղ նախորդ օրվա համեմատությամբ հրդեհների թիվը կրճատվել է գրեթե կիսով չափ` 29-ից հասնելով 16-ի:

Առավել բարդ է իրավիճակը Նիժնի Նովգորոդի մարզում, որտեղ արձանագրվել է 73 հրդեհ, թեեւ այստեղ էլ դրանց մակերեսը նվազում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG