«Ռուսկոյե մոլոկո» ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ աշխատանքից ազատելու է այն կանանց, ովքեր, լինելով կնքված ուղղափառներ, աբորտի միջոցով կանխել են անցանկալի զավակների ծնունդը։ Բացի այդ, աշխատանքից կազատվեն ուղղափառ այն աշխատողները, ովքեր իրենց ամուսնությունները գրանցել են միայն քաղաքացիական կարգով։
«Ռուսկոյե մոլոկո» ընկերության ղեկավար Վասիլի Բոյկո-Վելիկին ասել է, որ Ռուսիո Ուղղափառ եկեղեցում կնքված բոլոր աշխատողները մինչեւ հոկտեմբերի 14-ը պարտավոր են իրենց ամուսնությունը գրանցել նաեւ եկեղեցական ծիսակարգով։
Բացի այդ, բոլոր աշխատողները, այդ թվում կրոնական ուրիշ ուսմունքներ դավանողները, պարտադիր պետք է ուսումնասիրեն ուղղափառ մշակույթը։