Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «անպատասխանատու» է որակել «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը արած հայտարարությունը, թե վստահ չէ, որ սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին Էջմիածնի միաբանների մասնակցության վերաբերյալ միտքը ծնվել է Սուրբ Էջմիածնում:
«Տիար Մանոյանի ասածի առնչությամբ հարկադրված ենք արձանագրել, որ այն անպատասխանատու հայտարարություն է եւ զուտ երևակայության արգասիք: Խորհուրդ պիտի տայինք, որ յուրաքանչյուր անձ խորհրդածեր իր եւ կամ իր կազմակերպության մտքերի ծննդավայրի շուրջ եւ չզբաղվեր անհարկի գուշակություններով», - ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի այսօր տարածած հաղորդագրությունում: