Դոն գետում հայաստանցի երեք եղբայրներ են խեղդվել, որոնք որպես հյուրեր ժամանել էին Դոնի Ռոստով:
Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել են Ռոստովի մարզի արտակարգ իրավիճակների վարչությունից, երեկ երեկոյան եղբայրները որոշել են լողալ արգելված վայրում, որտեղ ափից մեկեւկես մետր հեռավորության վրա գետը կտրուկ խորանում է մինչեւ 5 մետր: Նախ սկսել է սուզվել 29-ամյա ավագ եղբայրը, որին օգնելու համար 20-ամյա երկվորյակ եղբայրները ջուրն են նետվել, սակայն նույնպես խեղդվել են:
Ինչպես նշում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, երեք եղբայրներից ոչ մեկը լողալ չգիտեր:
Տուժածների ինքնության վերաբերյալ մանրամասներ հիշյալ լրատվամիջոցները չեն հրապարակում: