Մատչելիության հղումներ

Ալիեւ. «Մենք կվերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը»


«Մենք կվերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` երեկ ելույթ ունենալով Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի բացման արարողությանը:

«Անհրաժեշտ պահին բոլոր ռազմական կառույցները կգործեն որպես միասնական բռունցք եւ կվերականգնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ասել է Ադրբեջանի նախագահը իր ելույթում, որի տեքստը հրապարակված է նրա պաշտոնական կայքէջում: - «Դրա համար անհրաժեշտ են ուժեղ տնտեսություն եւ հզոր ռազմական ներուժ: Ադրբեջանը երկիր է, որն ունի թե' տնտեսական եւ թե' ռազմական հզոր ներուժ»:

«Ադրբեջանը օր-օրի ուժեղանում եւ ամրապնդվում է: Աճում են մեր ֆինանսական հնարավորությունները եւ ռազմական ծախսերը, որոնք ամենաառաջին տեղում են պետբյուջեում: Այդպես էլ պետք է լինի` չէ որ մենք ապրում ենք պատերազմի պայմաններում», - հայտարարել է Ալիեւը: - «Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է նրա առաջին փուլը, գործում է հրադադարի ռեժիմը: Սակայն պատերազմը շարունակվում է: Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք եւ մենք պատրաստ ենք ազատագրել մեր հողերը օկուպանտներից»:

«Մենք մոբիլիզացրել ենք բոլոր ուժերը` Ադրբեջանի ռազմական ներուժը ծավալելու համար, կենտրոնացրել ենք բոլոր ֆինանսական ռեսուրսները, որպեսզի ազատագրենք մեր հողերը զավթիչներից: Պարզապես մենք ցանկանում ենք, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների ճանապարհով», - ասել է ադրբեջանական պետության ղեկավարը` հավելելով. - «Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը բանակցություններում արդեն իրողություն է: Իսկ հակառակ կողմը զբաղվում է ժամանակ ձգձգելով եւ ուղղակի փորձում է տապալել բանակցությունները: Սակայն եթե բանակցությունները ձախողվեն, այդժամ նոր իրավիճակ կստեղծվի եւ օրակարգում կընդգրկվի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հարցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG