Մատչելիության հղումներ

Հայաստանում դեռեւս 3 հազար 300 փախստական ընտանիք բնակարանի կարիք ունի


Հայաստանում դեռեւս 3 հազար 300 փախստական ընտանիք բնակարանի կարիք ունի, ասել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակի ղեկավարի հետ այսօր կայացած հանդիպմանը։

Ազգային ժողովի լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել «Ադրբեջանից հայ փախստականների եւ իրաքահայ փախստականների նկատմամբ ցուցաբերված ու շարունակվող աջակցությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG