Մատչելիության հղումներ

Եվրոպական ներդրումային բանկը 5 միլիոն եվրո է տրամադրում Երեւանի մետրոյի վերակառուցմանը


Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի իրականացման նպատակով այսօր Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրվել է 5 միլիոն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որը ծրագրի առաջին փուլի համար նախատեսված 15 միլիոն եվրո ընդհանուր փաթեթի բաղկացուցիչ մասն է:

Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հիշեցնում է, որ 15 միլիոնից եւս 5 միլիոն եվրո վարկ տրամադրում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ինչի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է մարտի 10-ին, իսկ մնացած 5 միլիոնը որպես դրամաշնորհ կտրամադրի Եվրամիության հարեւանության ներդրումային ծրագիրը:

Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին` արտոնյալ, 6-ամսյա EURIBOR + 0.75 տոկոսադրույքով:

Ծրագրի առաջին փուլը, որի շրջանակում վերականգնվելու է մետրոյի շարժակազմը, վերանորոգվելու են մաշված երկաթուղագծի եւ էլեկտրամատակարարման համակարգի բաղադրամասերը, փոխվելու են տեխնիկական գնացքն ու պոմպակայանները, նախատեսվում է ավարտել 2012 թվականի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG