Մատչելիության հղումներ

Թուրքիայում փեսան պատահմամբ 3 մարդ է սպանել


Թուրքիայի Գազիանթեփի գավառի Աքչագյոզե գյուղում հարսանյաց հանդեսի ժամանակ փեսան «Կալաշնիկով» ինքնաձիգից երեք մարդ է սպանել։

Թուրքիայում հարսանյաց հանդեսների ժամանակ ընդունված է տարբեր զինատեսակներից օդ կրակել։ BBC-ի հաղորդագրության համաձայն, փեսան չի կարողացել ձեռքում ամուր պահել AK-47-ը եւ նրա արձակած կրակահերթից մահացու վիրավորվել են փեսայի հայրը եւ երկու հորաքույրը, եւս ութ մարդու հարկ է եղել բուժօգնություն ցուցաբերել։

Ոստիկանները ձերբակալել են փեսային։

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նման դժբախտ պատահարները Թուրքիայում բավական հաճախ են տեղի ունենում։ Իշխանությունները խիստ պատիժ են սահմանել հարսանիքների եւ զանազան այլ տոնախմբությունների ընթացքում հրազենից կրակելու համար, սակայն չեն կարողանում արմատախիլ անել այդ վտանգավոր ավանդույթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG