Մատչելիության հղումներ

Վենեսուելան հրաժարվում է ընդունել ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանին


Վենեսուելայի իշխանությունները հրաժարվել են ընդունել Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լարի Փալմերին։

Կիրակնօրյա ավանդական հեռուստաուղերձում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային հորդորել է նոր դեսպան նշանակել Վենեսուելայում, քանի որ Փալմերը, Չավեսի կարծիքով, դեսպանին անհարիր արտահայտություններ է թույլ տվել Վենեսուելայի հասցեին՝ խախտելով դիվանագիտական բոլոր կանոնները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG