Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը, Բրիտանիան եւ Ֆրանսիան առաջին անգամ մասնակցեցին Հիրոսիմայի դեպքերի հիշատակի միջոցառմանը


Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան այսօր առաջին անգամ մասնակցել են ճապոնական Հիրոսիմա քաղաքի ատոմային ռմբահարման հերթական տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը:

Միացյալ Նահանգները արարողությանը ներկայացրել է Տոկիոյում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Ռոսը: Միջոցառմանը մասնակցել են շուրջ 75 երկրների ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

Տեղական ժամանակով ժամը 8:15` այն ժամին, երբ 1945 թվականի օգոստոսի 6-ին ամերիկյան ռազմական օդանավը ատոմային ռումբ էր նետել քաղաքի վրա, ղողանջել է Հիրոսիմայի Խաղաղության զանգը, ինչին հետեւել է լռության րոպեն:

Հիրոսիմայի ռմբակոծությունը մարդ էակի նկատմամբ միջուկային զենքի կիրառման առաջին դեպքն է, որի զոհերի ընդհանուր թիվը գնահատվում է շուրջ 140 հազար մարդ: Հիրոսիմայից երեք օր անց ամերիկյան ուժերը եւս մեկ ատոմային ռումբ նետեցին Նագասակիի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG