Մատչելիության հղումներ

Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը


Թուրքական Բոդրում քաղաքում թուրքալեզու երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջանի իր գործընկերոջ Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է Ղարաբաղի խնդիրը։

Այս մասին հայտնել է Մամեդյարովը` ասելով. - «Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են գտնվել պատերազմական իրավիճակում։ Թուրքիան միջազգային մեծ վստահություն ունի։ Ուստի գտնում եմ, որ Դավութօղլուն օգտակար ջանքեր կներդնի Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու համար»։

Թուրքալեզու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի ու Ղրղըզստանի արտգործնախարարները։

Թուրքիայի արտգործնախարարը, նշելով, որ Ղազախստանն այս տարի դարձավ ԵԱՀԿ-ն նախագահող երկիր, շարունակել է. - «Սա միայն Ղազախստանի հաջողությունը չէ, այլ նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի ու ընդհանուր մշակույթ ունեցող բոլոր երկրների։ Մեր հաջողություններն ու խնդիրները նույնն են։ Եթե հզորանում է Ադրբեջանը, մենք մեզ ավելի ուժեղ ենք զգում»։

Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ այս տարի Ստամբուլում հիմադրվելու է թուրքալեզու աշխարհի խորհրդի մշտական քարտուղարություն։

«Քարտուղարության ստեղծումից հետո միասնական դիրքորոշում է ցուցաբերվելու ոչ միայն կրոնի, լեզվի ու մշակույթի հարցերում, այլեւ բոլոր ոլորտներում։ Մենք նույն լեզուն ու կրոնն ունենք։ Մենք եղբայրական երկրներ ենք։ Ինչպես կրոնում եւ լեզվում, այնպես էլ գործնական կյանքում պետք է ցուցաբերենք միասնական դիրքորոշում», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG