Իրանի Կովկասագիտության կենտրոնի կազմակերպած սեմինարին մասնակցելու նպատակով օգոստոսի 3-4-ը Թեհրան է այցելել Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` երեկ Արման Կիրակոսյանը եւ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը ելույթ են ունեցել Թեհրանի համալսարանում Կովկասագիտության կենտրոնի կազմակերպած «Հայաստան - 2010, անցյալի փորձը, հեռանկարներ» խորագրով համաժողովին: Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, իսկ Առաքելյանն անդրադարձել է հայ - իրանական տնտեսական հարաբերությունների հեռանկարներին:
Հայաստանի փոխարտգործնախարարին ընդունել են Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին, ինչպես նաեւ նրա երկու տեղակալները: