Մատչելիության հղումներ

Բաքուն կօգնի Ռուսաստանին՝ անտառային հրդեհները մարելու գործում


Ուկրաինան եւ Ադրբեջանը որոշել են Ռուսաստանին երկու ուղղաթիռ եւ երկու ինքնաթիռ տրամադրել՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. այդ մասին, ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, այսօր՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, հայտարարել է Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ադրբեջանը տրամադրելու է երկու ուղղաթիռ, որոնք երկու տարի առաջ ձեռք է բերել Ռուսաստանից: «Օգնության առաջարկներ են եղել նաեւ այլ երկրներից, սակայն մենք կանգ ենք առել Ուկրաինայի եւ Ադրբեջանի վրա», - հայտարարել է Շոյգուն։

Ի պատասխան, Դմիտրի Մեդվեդեւը երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի եւ Ադրբեջանի իշխանություններին: «Այդ օգնությունը մեծ արժեք ունի, հատկապես այս պայմաններում, երբ մենք դժվարին դրության մեջ ենք գտնվում», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG