Ռուսաստանյան Իգարկա քաղաքի մոտ անցած երեկոյան տեղի ունեցած Ան-24 օդանավի աղետի հետեւանքով զոհվածների թիվը հասավ 12-ի: ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ, այսօր մահացել է ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված ուղեւորը:
Օդանավում եղել է 15 մարդ` 11 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամները: Ողջ են մնացել եւ ներկայումս հիվանդանոցում են անձնակազմի անդամներից 3-ը` այդ թվում օդանավի հրամանատարը. նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Ավիաաղետի հետեւանքով զոհվածների ցուցակում, որը հրապարակել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը, ընդգրկված է նաեւ հայկականին նման ազգանվամբ մի երիտասարդ` 25-ամյա Դենիս Ագժոյանը:
Կրասնոյարսկ - Իգարկա չվերթն իրականացնող օդանավը աղետի է ենթարկվել վայրէջքի ժամանակ` թռիչքուղուց 700 մետր հեռավորության վրա բախվելով գետնին: